Չինաստանը վճռականորեն կպաշտպանի Առեւտրի համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) սկզբունքները եւ կնպաստի բաց տիպի համաշխարհային տնտեսության ստեղծմանը: Այս մասին հայտարարել է Չինաստանի առեւտրի նախարար Չժուն Շանը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Չինաստանը վճռականորեն կնպաստի բաց տիպի համաշխարհային տնտեսության ստեղծմանը, կպաշտպանի ԱՀԿ սկզբունքները, կաջակցի բազմակողմ առեւտրային մեխանիզմին, կնպաստի տարածաշրջանային տնտեսական ինտեգրմանը, ազատ առեւտրի գոտիների ստեղծմանը եւ կդիմակայի պրոտեկցիոնիզմի տարբեր ձեւերին»,- նշվում է չին նախարարի հոդվածում, որը հրապարակվել է «Ժենմինժիբաո» թերթում:
Նախարարի խոսքով՝ Չինաստանը նաեւ կնպաստի բաց շուկայի ստեղծմանն ու համաշխարհային տնտեսության համընդհանուր, հավասարակշռված եւ փոխշահավետ զարգացմանը:
«Տնտեսական գլոբալացումն անդառնալի գործընթաց է: ԱՀԿ-ի հետ բազմակողմ առեւտրային համակարգը միջազգային առեւտրի անկյունաքարն է եւ համաշխարհային առեւտրի առողջ զարգացման հիմքը»,- ասել է Չժուո Շանը: Նա նաեւ ընդգծել է, որ Չինաստանը կշարունակի ակտիվորեն մասնակցել բազմակողմ առեւտրային մեխանիզմին, աջակցել դրան եւ իր նպաստն ունենալ այդ գործընթացում:
Չին նախարարի հայտարարություններն արվել են ԱՄՆ-ի հետ տեւական առեւտրային կոնֆլիկտի ֆոնին, որին Չինաստանը մեղադրում է առեւտրային պրոտեկցիոնիզմի եւ ԱՀԿ-ի սկզբունքների խախտման համար: ԱՄՆ-ն, իր հերթին, Չինաստանին մեղադրում է անարդար առեւտրի համար:
Չինաստանում հայտարարել են, որ պատրաստ են պաշտպանել ԱՀԿ-ի սկզբունքները

Հասանելի է
русскийՏեղադրություն



























