Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սաակաշվիլին դիմել է երկրի գործող նախագահ Գեորգի Մարգվելաշվիլիին՝ պահանջելով վերադարձնել իր վրացական քաղաքացիությունը, փոխանցում է «Գռուզիա-օնլայն»-ը:
«Ռուսթավի-2» հեռուստաընկերության եթերում Սաակաշվիլին հայտարարել է, որ իրեն պետք է երկիր վերադառնալու իրավունք տրվի՝ նախագահական ընտրություններին մասնակցելու համար: Նրա խոսքով՝ իրեն քաղաքացիությունից զրկելու գործընթացում խախտումներ են արձանագրվել:
«Մարգվելաշվիլին բացարձակ վախկոտ է, որովհետեւ, առաջին հերթին, նա խլել է իմ քաղաքացիությունը: Եթե նա տարրական խիզախություն ունի, եթե նրա մեջ գետ մի կաթիլ մարդկություն կա, թող վերադարձնի իմ վրացական քաղաքացիությունը»,- հայտարարել է Սաակաշվիլին: Նա նաեւ հայտարարել է, որ իր եւ վրաց ժողովրդի միջեւ երբեք որեւէ «ֆիլտր» չի լինի:
«Թող բոլորը շարժվեն: Ես ոչինչ չունեմ՝ մաքուր ձեռքերից եւ իմ հեղինակությունից զատ: Թողեք ինձ Վրաստան, եւ ես ձեզ ցույց կտամ, թե ումից է վախենում կառավարությունը եւ ում անունով են վախեցնելու ժողովրդին»,- ասել է Վրաստանի երրորդ նախագահը:





























