Հայ ազգային կոնգրեսի քաղաքական խորհրդի երեկվա նիստում, որը վարել է ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը, թերթին հասած տեղեկություներով, որոշվել է աջակցել բողոքի ելած առեւտրականներին։ «Թե կոնկրետ ինչ ձեւով կլինի ընդդիմության աջակցությունը, հայտնի կդառնա առաջիկայում»,-գրում է թերթը։