2018 թվականի հուլիսի 3-ին, օրենքով սահմանված կարգով Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի որոշման հիման վրա, Պետական եկամուտների կոմիտեի իրավախախտումների հայտնաբերման ու վարչական վարույթների իրականացման եւ օպերատիվ հետախուզության վարչությունների, ինչպես նաեւ ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության աշխատակիցների հետ համատեղ խուզարկություն է իրականացվում «Սպայկա» ՍՊԸ-ում:
ՊԵԿ-ից NEWS.am-ին հայտնում են, որ կտրվի լրացուցիչ տեղեկատվություն:




























