Ավստրալիայի դատարանը Ադելաիդայի 67-ամյա արքեպիսկոպոս Ֆիլիպ Ուիլսոնը դատապարտվել է մեկ տարվա տնային կալանքի 1970–ական թվականներին տեղ գտած մանկապղծության փաստերը թաքցնելու համար։ Երեքշաբթի՝ հուլիսի 3-ին դատավոր Ռոբերտ Սթոունը պարզաբանել է, որ կաթոլիկ հոգեւորականը իր արարքների համար չի զղջացել, գրում է DW-ն։ Վեց ամիս անց Ուիլսոնը իրավունք կստանա դիմել քրեական պատասխանատվությունից ազատման համար։ Ազատազրկման առավելագույն ժամկետը 2 տարի է։
Ներկայումս պարզվում է, թե Ուիլսոնը որտեղ է կրելու պատիժը։ Հնարվոր վայրերից մեկը նրա քրոջ տունն է նշվում։ Եթե դատավորները սա համարեն ոչ տեղին, ապա կարող է ոքրեակատարողական հիմնարկ ուղարկելու որոշում կայացվել։
Ըստ հետաքննության՝ հոգեւորական լինելու տարիներին Ուիլսոնը իմացել է իր գործընկեր Ջեյմս Ֆլետչերի կողմից երիտասարդ օգնականի նկատմամբ կատարված սեռական ոտնձգության մասին։ Տուժողը հետագայում հայտարարել է, որ կցանկանար Ուիլսոնին բանտում տեսնել։





























