Թունիսի մայրաքաղաքի քաղաքապետի պաշտոնն առաջին անգամ կին է զբաղեցրել, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով Mosaique FM-ը: Ռադիոկայանի տվյալներով՝ հուլիսի 3-ին քաղաքապետի ընտրություններում հաղթել է «Ան-Նահդա» իսլամական կուսակցության թեկնածու Սուադ Աբդերրահիմը՝ չորս ձայնով առաջ անցելով գերազանցելով «Նիաա Թունիս» կուսակցությունից իր մրցակից Քամել Իդիրիցչորս ձայնով:

Իսլամական ուղղվածության «Ան-Նահդա» կուսակցությունը մայիսին կայացած տեղական ինքնակառավարման ընտրություններում գրավել էր վերին դիրքերը՝ ստանալով 2135 տեղ:

Տեղական ընտրություններում, որոնք վերջին անգամ երկրում անցկացվել են 2010 թվականին, մասնակցել են ինչպես կուսակցությունների ներկայացուցիչներ, այնպեսլ է անկախ թեկնածուներ: