Չինաստանը ճնշում է գործադրում Եվրամիության վրա՝ այս ամսվա վերջին կայանալիք գագաթնաժողովին նախագահ Դոնալդ Թրամփի առեւտրային քաղաքականության վերաբերյալ կոշտ համատեղ հայտարարությամբ հանդես գալու համար: Սակայն Եվրոպան ընդդիմանում է, հայտարարել են եվրոպացի պաշտոնյաները:
Բեռլինում, Բրյուսելում եւ Պեկինում կայացած հանդիպումների ժամանակ Չինաստանի բարձրաստիճան պաշտոնյաները, այդ թվում՝ փոխվարչապետ Լյու Ին եւ արտաքին գործերի նախարար Վան Ին, որպես բարի կամքի ժեստ առաջարկել են նոր մուտք բացել դեպի Չինաստան:
Առաջարկներից մեկը կայանում է նրանում, որպեսզի Չինաստանն ու Եվրամիությունը Համաշխարհային առեւտրի կազմակերպությունում Միացյալ Նահանգների դեմ համատեղ գործողություններ սկսեն: Սակայն ԵՄ-ն մերժել է Պեկինի հետ Վաշինգտոնի դեմ միանալու գաղափարը, հաղորդում է Reuters-ը՝ վկայակոչելով եվրոպացի դիվանագետներին: Փոխարենը, սպասվում է, որ հուլիսի 16-17-ը Պեկինում կայանալիք չին-եվրոպական գագաթնաժողովին համեստ հայտարարություն կընդունվի, որում հաստատվում է երկու կողմերի հավատարմությունը բազմակողմ առեւտրային համակարգին եւ որը խոստանում է ԱՀԿ-ի արդիականացմանն ուղղված աշխատանքային խումբ ստեղծել:
Չինաստանն փորձում է ճնշում գործադրել Եվրամիության վրա՝ ԱՄՆ-ին հակազդելու համար

Հասանելի է
русскийԹեմա
Տեղադրություն




























