Վաշինգտոնում ռեստորանի այցելուները ստիպել են Շրջակա միջավայրի պահպանության գործակալության ղեկավար Սքոթ Փրյուիթին ստիպել են հեռանալ հաստատությունից, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն: Փրյուիթին նորածին երեխայի հետ մի կին մոտեցել եւ պահանջել է հրաժարականի դիմում ներկայացնել: Ավելի ուշ կնոջ ընկերը նրա խոսքը հրապարակել էր իր ֆեյսբուքյան էջին:

«Բարեւ, ես ուղղակի կցանկանայի ձեզ հորդորել հրաժարական տալ՝ շրջակա միջավայրի եւ մեր երկրի հետ արածի պատճառով: Սա իմ որդին է, նա սիրում է կենդանիներին, նա մաքուր օդ է սիրում, սիրում է մաքուր ջուր: Եվ դուք այս ընթացքում կտրուկ նվազեցնում եք վառելիքի սպառման չափանիշներն ավտոմեքենաների եւ բեռնատարների համար՝ ի օգուտ խոշոր կորպորացիաների»,- հայտարարել է աղջիկը:

Տեսանյութի մեկնաբանություններում նշվում է, որ պատահածից հետո Փրյուիթին «փախել» է ռեստորանից: