Թագուհի Մերիի (Մեծ Բրիտանիա) Կենսաբանական եւ քիմիական գիտությունների դպրոցի աշխատակիցները կամավորների են հրավիրել յուրատիպ հետազոտական նախագծի մասնակցելու համար, որի օգնությամբ փորձագետները ցանկացել են պարզել հարուստ եւ չունեւոր մարդկանց վարքագծային տարբերությունները, հաղորդում է Planet-today-ը:

Փորձարկումներին մասնակցող մարդկանց «ցածր» կամ «բարձր» կարգավիճակ է տրվել. «ցածր» կարգավիճակ ունեցող մասնակիցները չունեւորներն էին, իսկ «բարձր» կարգավիճակովները՝ հարուստները: Կարգավիճակը, ընդ որում, տրվում էր ինչպես պատահական սկզբունքով, այնպես էլ՝ հատուկ խաղում մասնակիցների գործողությունների հիման վրա:

Խաղն իրենից յուրատեսակ սոցիալ-տնտեսական սցենար էր ներկայացնում. Մասնակիցներին հարկավոր էր գիտնականների կողմի տրված իրական գումարներ տիրապետել՝ փորձելով դրանք պահել եւ ավելացնել: Վերլուծելով խաղի արդյունքները՝ գիտնականները հանգել են առանց այդ էլ հայտնի շմարտությանը՝ չունեւոր մարդիկ ավելի առատաձեռն են, քան հարուստները: