Հունվարի 27-ին երեկոյան Հայաստանում տեղումներ կսկսվեն անձրեւի եւ ձյան տեսքով, որոնք կշարունակվեն 5 օր: Այս մասին այսօր՝ հունվարի 27-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ տեղեկացրեց «Հայպետհիդրոմետ» ծառայության օպերատիվ հիդրոօդերեւութաբանության բաժնի պետ Զարուհի Պետրոսյանը:
Նրա խոսքով, հովտային շրջաններում ցերեկը կլինի անձրեւ, գիշերը՝ ձյուն, իսկ բարձրադիր շրջաններում տեղումները կլինեն ձյան տեսքով:
«Փետրվարի 1-ից ջերմաստիճանը կնվազի եւ ամենուրեք կդիտվի ձյուն: Առաջիկա օրերին տեղումները առատ չեն լինի: Փետրվարի 1-ից տեղումները կլինեն մինչեւ 15 մմ»,- նշեց Զ. Պետրոսյանը:
Ինչ վերաբերում է փետրվարյան կանխատեսումներին, «Հայպետհիդրոմետի» աշխատակիցն ասաց, որ փետրվարին տեղումների քանակը նորմայից ավելի կլինի. լեռնային շրջաններում կդիտվեն մինչեւ 70 մմ տեղումներ, մայրաքաղաքում եւ հովտային շրջաններում` մինչեւ 30 մմ:
Ըստ այդմ. ռեալ ձյան ծածկույթ հանրապետության ողջ տարածքում կլինի փետրվարի 1-ից հետո:





























