Ամերիկացի ձեռնարկատեր Իլոն Մասկը, որը ղեկավարում է բարձրտեխնոլոգիական SpaceX եւ Tesla ընկերությունները, Թաիլանդում քարանձավում արգելափակված դեռահասների փրկության վայր է ուղարկել իր տայացի ինժեներին, եւս երեք արտասահմանցի ինժեներներ կժամանեն կիրակի առավոտյան, հայտնում է Nation պարբերականը՝ վկայակոչելով Թաիլանդի ԱԳՆ-ին:

«Ամերիկացի ձեռնարկատեր եւ տեխնիկայի փորձագետ Իլոն Մասկը ուղարկել է իր տայացի ինժեներին՝ ջրածածկված քարանձավից 12 ֆուտբոլիստներին եւ նրանց մարզիչին փրկելու եղանակներն ուսումնասիրելու համար»,- նշված է Թաիլանդի ԱԳՆ տեղեկատվության դեպարտամենտի գլխավոր տնօրենի հայտարարության մեջ:

Ներկայացուցիչը հավելել է, որ ավելի ուշ տայացի ինժեներին կմիանան Մասկի Tesla, SpaceX եւ Boring ընկերությունների եւս երեք «արտասահմանցի ինժեներներ»: Ինժեներները երկիր կժամանեն շաբաթ երեկոյան, իսկ կիրակի առավոտյան կմեկնեն փրկարարական աշխատանքների վայր՝ «ուսումնասիրելու արգելափակված երեխաներին տարհանելու համար թունելներ փորելու հնարավորությունը»: