Թաիլանդում քարանձավից պատանի ֆուտբոլիստներին եւ նրանց մարզիչին փրկելու գործողության մասնակիցները 400 մետրից ավելի խորությամբ ավելի քան 100 հորատանցք են փորել գետնի տակ արգելափակվածներին հասնելու համար: Այս մասին հուլիսի 7-ին հայտնել է փրկարարական գործողության ղեկավար Նարոնգսակ Օսոտանակորնը, փոխանցում է DW-ն: 

Օսոտանակորնի խոսքով՝ դեռեւս չի հաջողվել հորերի օգնությամբ պարզել քարանձավի տեղադրությունը, որտեղ գտնվում են դեռահասները: Երեխաները չափազանց թույլ են ստորջրյա լողի համար, ուստի կփորձեն նրանց դուրս բերել հորերով, նշում է AFP գործակալությունը: