Վերջերս գիտնականները նկարագրել են, թե ինչպես են սարդերը կարողանում  սավառնել օդում: Սակայն հետագա հետազոտությունները ցույց են տվել, որ սարդերը կարող են թռչել՝ օգտագործելով մթնոլորտային ներուժի գրադիենտը՝ Երկրի եւ իոնոսֆերայի միջեւ էլեկտրական դաշտը, հաղորդում է «Մոյա պլանետան»:

Բրիստոլի համալսարանից Էրիկա Մորլին եւ Դենիել Ռոբերտը բացատրում են, որ էլեկտրականության օգնությամբ օդում սավառնելու տեսությունը առաջ էր քաշվել դեռ XIX վերջին, բայց երկար տարիներ մոռացվել էր:

Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ էլեկտրական դաշտի առկայությունը թույլ է տալիս, որ սարդերը սավառնեն այնպես, ինչպես էլեկտրոստատիկան բարձրացնում է մազերը վերեւ, եթե դրանք փուչիկի հետ շփեք: ScienceAlert-ը մեջբերում է Մորլիի խոսքերը. «Մենք չգիտենք, թե արդյոք էլեկտրական դաշտը անհրաժեշտ է, որ սարդերը կարողանան թռչող: Բայց մենք արդեն գիտենք, որ դա բավարար է»: