Շաբաթ չինական Shenzhen Airlines ավիաընկերության օդանավը Չինաստանի Ներքին Մոնղոլիա ինքնավար շրջանում Հուխ-Հոտո քաղաքի օդանավակայանում վայրէջքից հետո դուրս է եկել թռիչքուղու սահմաններից, օդանավում եղած ուղեւորներից եւ անձնակազմի անդամներից ոչ մեկը չի տուժել, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Ինչպես հայտնել են ավիաընկերությունից, Boeing 737 օդանավը կատարում էր Հուբեյ կենտրոնական հանագի Ուհան քաղաքից Հուխ-Հոտո չվերթը, որտեղ վայրէջք է կատարել տեղական ժամանակով 13.43-ին: Սակայն աարգելակելու պահին թռիչքուղու սահմաններից դուրս է եկել:
Օդանավում եղել է 124 ուղեւոր եւ անձնակազմի 9 անդամ:
Պատահարի պատճառն առայժմ հայտնի չէ, քննություն է սկսվել:




























