Բրիտանական Which? Travel օնլայն ծառայության փորձագետները ավիաընկերություններին մերկացրել են սմարթֆոնի միջոցով տոմսերն ամրագրելիս դրանց գների բարձրացման մեջ: Համապատասխան տվյալները հրապարակվել են պորտալի կայքում, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Գաջեթի միջոցով գնելու դեպքում Ryanair եւ TUI ավիափոխադրողները հաճախորդներից լրացուցիչ 20 ֆունտ են վերցնում (մոտ 13,600 դրամ), Easyjet-ը՝ 15 ֆունտ (մոտ 10 հազար դրամ), իսկ British Airways-ը՝ 10 ֆունտ (մոտ 6,400 դրամ):
Ըստ որում՝ նշվում է, որ ընկերությունները սմարթֆոնով ամրագրելիս չսահմանված բարձր գներ են կիրառում, հաճախ պաշտոնական միջնորդավճար են մտցնում, որն ավելանում է տոմսի վերջնական արժեքին:
Ավիափոխադրողների մամուլի ծառայությունից պարզաբանել են, որ հավելվածի միջոցով տոմսի գնում իրականացնող հաճախորդների համար ավելի բարձր գները կապված են վարչական պահումների հետ եւ խորհուրդ են տվել ամրագրումը կատարել վեբ տարբերակով:




























