Սյունիքի մարզի Քարահունջ գյուղում հուլիսի 7-ին մեկնարկել է թթի փառատոնը: Այս տարի առաջին անգամ այն անցկացվում է «Գորիս՝ Համագործակցության մշակութային մայրաքաղաք 2018» ծրագրի շրջանակներում:
Փառատոնը միավորել է մարզի մի շարք համայնքների, որոնք տաղավարներում ներկայացնում են հայկական ազգային խոհանոցը եւ տարբեր արհեստներ: Այստեղ կարելի է փորձել տոլմա, հարիսա, խորոված, տնական կոպմոտներ: Ներկայացված է նաեւ քաղցրեղենի լայն տեսականի՝ փախլավա, գաթա, չրեր:
Բնական է, որ շատ տաղավարների գլխավոր ըմպելիքը հանրահայտ թթի օղին է: NEWS.am-ի հետ զրույցում Քարահունջ գյուղի բնակիչ Գեղամ Պետրոսյանը բացահայտել է դրա պատրաստման գաղտնիքները: Նրա խոսքով, ամենահամեղ թթի օղին ստացվում է պղնձե սարքի միջոցով թորելու դեպքում:
«Ոմանք արույր են օգտագործում, բայց դա այդքան լավ չի անդրադառնում որակի վրա», - ասում է նա:
12-14 լիտր թթի օղի պատրաստելու համար պահանջվում է 200 կգ թութ: Ընդհանուր առմամբ ամբողջ տեխնոլոգիական գործընթացը 10-12 օր է տեւում: «Տարեկան մենք 500-600 լիտր օղի ենք ստանում», - հավելել է Պետրոսյանը:
.jpg)
.jpg)
Փառատոնի մասնակիցները փորձում են հյուրերին զարմացնել իրենց ֆիրմային ուտեստներով: Այսպես, Տեղ համայնքը ներկայացրել է իր ֆիրմային բոքոն հացը:
«Շատերը մարզում փորձում են այն թխել, բայց ամենահամեղը մեզ մոտ է: Մեր համայնքում ցորենի մեծ դաշտերն են, մեզ անգամ հացի երկիր են անվանում», - NEWS.am-ին հայտնել է համայնքի ֆինանսիստ Սուսաննա Ալավերդյանը:
Փառատոնի շրջանակում մրցույթներ են անցկացվում, երգի եւ պարի տարբեր խմբեր են ելույթ ունենում: Երաժշտական ծրագրի մասնակիցների թվում է DJ Միշը եւ The Thime Project-ը:




























