Լիտվիայում  ՀՀ դեսպանատունը նախատեսում է այս տարի ՀՀ անկախության եւ Առաջին Հանրապետության տոները նշել երեք երկրներում՝ ե՛ւ Լատվիաում, ե՛ւ Էտոնիայում, ե՛ւ Լիտվայում: Այս մասին Լատվիայի Հանրային ռադիոյի ամենամսյա հայկական «Արեւիկ» հաղորդաշարին տված հարցազրույցում նշել է Լատվիայում ՀՀ դեսպան Տիգրան Մկրտչյանը։

«Մենք պլանավորում ենք սեպտեմբերին, ավելի շուտ փորձելու ենք ՀՀ անկախության եւ Առաջին Հանրապետության տոները նշել երեք երկրներում՝ եւ' Լատվիաում, եւ' Էտոնիայում, եւ' Լիտվայում: Լատվիայում եւ Էստոնիայում մենք ունենք Մշակույթի նախարարությունների հետ պայմանավորվածություն, համաձայն որի Լատվիայի երաժշտական ակադեմիայում՝ Ռիգայում, եւ Էստոնիայում էլ՝ Սեւագլուխների տանը, (House of the Blackheads) կազմակեպելու ենք Հայկ Մելիքյանի մենահամերգները»,–նշել է նա:

Դեսպանը կարեւորել է մշակութային դիվանագիտությունը եւ այդ համատեքստում հայկական մշակույթի ներկայացումը արտերկրում. «Մենք իհարկե անչափ ուրախ ենք, որ շարունակում ենք ներկայացնել հայկական մշակույթը իր ամենատարաբնույթ, ամենագեղեցիկ ելեւէջներով ու տարրերով։ Եվ իհարկե, մեր ժամանումից սկսած՝ դեռեւս երկու տարի առաջ, երբ եկա, շարունակելով իմ նախորդ գործընկերների գործունեությունը, ովքեր նույնպես մեծ ակտիվություն էին ծավալում մշակութային դիվանագիտության ոլորտում, էլ ավելի զարկ տվեցինք դրան, հասցնելով ավելի մեծ ծավալների եւ աշխատելով այդ ամենն անել միաժամանակ երեք երկրներում, որովհետեւ, թեեւ այստեղ է մեր նստավայրը, բայց մենք փորձում ենք ոչ պակաս մակարդակի միջոցառումներ անել Էստոնիայում եւ Լատվիայում»: