Եվրահանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հանդիպման ժամանակ վառ գույնի քարտեր է օգտագործել առեւտրի հարցերում իր դիրքորոշումը զրուցակցին բացատրելու համար: Այս մասին հայտնում է The Wall Street Journal-ը՝ վկայակոչելով ԵՄ-ում աղբյուրներին:
Նշվում է, որ Յունկերի մոտ եղել է ավելի քան 10 քարտ, որոնցից յուրաքանչյուրի վրա ներկայացված էր 3 հասկացություն, որոնք վերաբերում էին ավտոմեքենաների վաճառքին, բժշկական տեխնիկայի ստանդարտներին եւ այլ թեմաների:
«Մենք գիտեինք, որ դա գիտական սեմինար չէ: Ամեն ինչ պետք է շատ պարզ լիներ»,- ասել է աղբյուրը:





























