ՌԴ Դաշնության խորհուրդն այսօր նիստի ժամանակ վավերացրել է ԵՏՄ տարածքում նույնականացման միջոցներով ապրանքների մակնշման մասին համաձայնագիրը , փոխանցում է ՌԻԱ Նովոստին։

Փաստաթուղթը նախատեսում է նույնականացման միջոցների միասնական գրանցամատյան ստեղծել, որը ներառում է ԵՏՄ-ում ապրանքների մակնշման համար գործածվող միջոցների նկարագրությունը, դրանց բնութագրերի, կազմի ու կառուցվածքի մասին տեղեկությունները։ Մակնշված ապրանքների շրջանառությունը , նման ապրանքների ու դրանց նույնականացման միջոցների մասին տեղեկությունների հասանելիությունը սպառողների ու այլ շահագրգիռ օգտատերերի համար ապահովելու հսկողությունն ու մշտադիտարկումը իրականացվում է ապրանքների մակնշման տեղեկատվական համակարգի միջոցով։ 

Համաձայնագրի գործողությունը տարածվելու է իրավաբանական անձանց ու անհատ ձեռներեցների վրա, որոնք իրականացնում են այնպիսի ապրանքների արտադրություն կամ շրջանառություն, որոնց վերաբերյալ կա մակնշում ներդնելու որոշում։