Առաջին հերթին շատ կարեւոր է, որ մեր բնակչությունը լիիրավ մասնակից դառնա տեղական ինքնակառավարմանը։ Այս մասին այսօր՝ հուլիսի 30-ին, ԱԺ-ում «Համայնքներում առկա խնդիրները, տարածքային համաչափ զարգացման հնարավորությունները ՀՀ-ում» քննարկման ժամանակ նշեց ԱԺ տեղական ինքնակառավարման եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Արայիկ Հովհաննիսյանը։
«Տպավորություն եմ ստանում, որ հիմնականում բոլորը փորձում են մեղավոր գտնել, եւ արդեն իսկ մեղավորներ գտած էլ միանգամից ելույթներ են ունենում, համայնքի ղեկավար, ավագանի, համայնքներ: Հարգելի գործընկերներ, ամենահեշտը մեղադրելն է, բայց պետք է գտնել անհրաժեշտ լուծումներ, որ այդ ամենն այլ ձեւով կառավարվեր»,–նկատեց նա։
Արաիկ Հովհաննիսյանը չանդրադարձավ ընտրական գործընթացների որակումներին, քանի որ շատ վիճահարույց համարեց։
Նա կարեւոր համարեց մեր բնակչությունը լիիրավ մասնակցության հարցը. «Իրազեկման խնդիր էլ կա, մենք օրենքով սահմանված կարգով ընդունել ենք համայնքների զարգացման ծրագիր, օրենքով ստեղծեցին ավագանու գործունեության համար համապատասխան պայմաններ, այն է՝ մեծ համայնքներում անպատճառ ավագանու հանձնաժողովներ են ստեղծվում, նիստերի հեռարձակում է ապահովվում։ Առաջին հերթին շատ կարեւոր է, որ մեր բնակչությունը լիիրավ մասնակից դառնա տեղական ինքնակառավարմանը։ Այստեղ մենք ունենք լուրջ խնդիր։ Իհարկե, ամենուր կան խնդիրներ, բայց մեկ հարվածով միանգամից ամբողջ համակարգի նկատմամբ նման վերաբերմունքը, կարծում եմ, այդքան էլ ճիշտ չէ»
Մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալի համոզմամբ՝ տարածքների համաչափ զարգացմանը պետք է համատեղ ջանքերով լուծել։
Նա կարեւորեց փոփոխությունը տեղական տուրքերի եւ վճարումների մասին օրենքում, որով համայնքի ղեկավարին, ավագանուն տեղական տուրքերը սահմանելիս օգտագործել գոտիավորումը, որովհետեւ կարեւոր է համայնքը կենտրոնական է թե ծայրամաս, որ բիզնեսի զարգացման համար պայմաններ ատեղծվի։
«Շատ զգույշ պետք է լինենք, ուշադիր լինենք մեր ամենօրյա աշխատանքում, քանի որ համակարգը 1996-ից է գործում։ Իսկապես ՏԻՄ-երը եւ´ Սահմանադրությամբ, եւ´ օրենքներով անկախ մարմիններ են, եւ գայթակղությունը որքան էլ մեծ է, տարբեր տեսակի գերատեսչություններ մասնակցեն, խառնվեն նրանց աշխատանքին, դա պետք է լինի միայն օրենքով սահմանված դեպքերում»,–հավելեց նա։




























