Հուլիսի 30-ին Գլենդելում սփյուռքի նախարար Մխիթար Հայրապետյանը հանդիպել է քաղաքապետ Զարեհ Սինանյանի եւ խորհրդի անդամների հետ:

Նախարարը հանդիպում է ունեցել նաեւ Գլենդելի կրթական խորհրդի անդամների հետ:

Մխիթար Հայրապետյանը հանդիպել է  Համահայկական հիմնադրամի աշխատակազմի հետ, այցելել է AYF Camp:

Հուլիսի 31-ին նախարարը հանդիպելու է Լոս Անջելեսի քաղաքային խորհրդի անդամների  եւ  Սիրիահայերի օգնության հիմնադրամի ղեկավարների հետ:

Հանդիպում է նախատեսված նաեւ  Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության ԱՄՆ Արեւմտյան թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Մուշեղ Արք. Սրբազանի եւ եկեղեցու ներկայացուցիչների հետ:

Նախարարը այցելելու է  Ցեղասպանության զոհերի հուշահամալիր:

Հանդիպելու է  Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի  ԱՄՆ Արեւմտյան թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Հովնան Արք. Տերտերյան հետ:

Բըրբանքում՝  Առաջնորդարանում, Մխիթար Հայրապետյանը հանդիպելու է  համայնքի ղեկավարների հետ: