Կրասնոդարի երկրամասում Կրասնոարմեյսկի շրջանում Մի-2 ուղղաթիռը դաշտի վրա ընկնելուց հետո այրվել է, զոհվել է օդաչուն, «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է շրջանի արտակարգ ծառայության ներկայացուցիչը:
«Ուղղաթիռը դաշտում վթարի է ենթարկվել գյուղատնտեսական աշխատանքներ կատարելիս: Ընկնելիս ուղղաթիռն ամբողջությամբ այրվել է, օդաչուն զոհվել է»,- ասել է գործակալության զրուցակիցը:
Պատահարի հանգամանքները պարզվում են:




























