Հայկական առաջին բջջային դրամապանակը՝ ԻԴՐԱՄ-ը, նոր ծրագիր է ներդրել՝ Idram Cashback, որը հնարավորություն է տալիս գումարի իրական վերադարձ ստանալ՝ անկախ վճարման եղանակից: Հետվճարի նոր ծրագրի հնարավորությունների մասին, որն արդեն մեկ ամիս է, ինչ գործում է, NEWS.am-ի թղթակիցը զրուցեց ԻԴՐԱՄ ընկերության մարքեթինգի և հասարակայնության հետ կապերի պատասխանատու Տաթեւ Մադաթյանի հետ:

Ի՞նչ է Idram Cashback-ը:

Idram Cashback-ը հետվճարի նորարարական ծրագիր է, որը հնարավորություն է տալիս ստանալգումարի վերադարձ ԻԴՐԱՄ հաշվին համագործակցող բոլոր առեւտրի կետերում ցանկացած եղանակով վճարում կատարելիս։ Այսինքն՝ քարտապանը կարող է վճարել հենց ԻԴՐԱՄ դրամապանակով, ինչպես նաև՝ բանկային քարտով կամ կանխիկգումարով։ Շատ կարևոր առավելություն է այն, Idram Cashback-ը վերադարձնում է իրական գումար, այլ ոչ թե միավորներ, և գումարի վերադարձն ԻԴՐԱՄ հաշվին կատարվում է հենց նույն պահին:

Ինչպե՞ս կարելի է դառնալ Idram Cashback քարտապան:

Cashback կոճակը երեւում է հենց առաջին էջում, երբ օգտատերը մուտք է գործում ԻԴՐԱՄ դրամապանակ։ Գրանցումը կատարվում է մեկ քայլով, գեներացվում է ունիկալ բարկոդ։ Վճարում կատարելիս քարտապանը ցույց է տալիս Idram Cashback քարտը հենց սմարթֆոնի էկրանին, կամ նշում է հեռախոսահամարը, որով գրանցված է դրամապանակը, եւ համապատասխան տոկոսի չափով cashback-ը նույն պահին փոխանցվում էԻԴՐԱՄ հաշվին։ Առևտրի կետերը եւ հետվճարի չափը յուրաքանչյուրի համար ներկայացված են Idram Cashback–ի ցանկում։

Cashback-ի չափը որոշում և գումարը տրամադրում են գործընկեր առևտրի կետերը:

Քանի՞ կազմակերպության հետ է համագործակցում Idram Cashback համակարգը։

Այս պահին դրանց թիվը մոտ 30 է, բայց այն ամեն օր ավելանում է։ Դրանք հիմնականում սրճարաններ, ռեստորաններ, հագուստի, աքսեսուարների խանութներ են։ Առաջիկայում պլանավորվում էհամագործակցություն նաև մի քանի սուպերմարկետների ցանցերի հետ։ Այն կազմակերպություններին, որոնց հետ այս պահին բանակցություններ են ընթանում, կարելի է ծանոթանալ «Շուտով» նշմամբ։ Բոլորը սիրով համագործակցում են մեզ հետ, քանի որ ԻԴՐԱՄ-ը հայտնի և վստահելի վճարային համակարգ է:

Ինչպե՞ս է առաջացել Idram Cashback–ի գաղափարը։

Մենք ուշադիր հետեւում ենք պահանջարկին և հետամուտ ենք մեր օգտատերերի կողմից արվող առաջարկները կյանքի կոչելու հարցում: Իսկ նրանց առաջարկներում միշտ գերակշռել է բոնուսներ եւ զեղչեր ստանալու հարցը։ Մենք ինքներս շատ-շատ էինք ուզում դա իրագործել, բայց քանի որ որպես վճարային համակարգ ունենք սահմանափակում, որոշեցինք ստեղծել Cashback քարտ՝համագործակցելով այլ կազմակերպության հետ։

Մինչ այդ հետվճարային համակարգերի շուկայում արդեն գործունեություն էր ծավալում «Club 16»-ը, որն ուներ որոշակի փորձ, եւ Idram Cashback-ը ստեղծվեց իրենց հետ համագործակցությամբ։ Արդյունքում ունեցանք բավականին ուժեղ ծառայություն, որի օգտատերերը վճարումներ կատարելու և cashback կուտակելու համար կարիք չունեն իրենց մոտ պահելու մի քանի քարտեր, անգամ՝ կանխիկ գումար: Սմարթֆոնը, որում առկա է ԻԴՐԱՄ դրամապանակը՝ կցված բանկային քարտերով, լրիվ բավարար է: Կատարում ես վճարում, տեղում ստանում cashback-ը և գումարն օգտագործում տարբեր ուղղություններով՝ կոմունալ վճարումներ, հեռախոսի, ինտերնետի հաշվի լիցքավորում  կամ ցանկացած այլ վճարում կատարելով, ինչպես նաև պարզապես կանխիկացնելով:

Ուրիշ ի՞նչ հետաքրքիր հնարավորություններ է առաջարկում Idram Cashback–ը։

Համակարգը նաև հետաքրքիր սոցիալական բաղադրիչ ունի. քարտապանը կարող է հրավիրել իր ընկերներին եւ ստանալ 1 տոկոս եկամուտ նրանց ստացած cashback-երից ևս։ Սա շահագրգռող հետաքրքիր հանգամանք է, եւ մեր օգտատերերը ակտիվ այն օգտագործում են՝ ձեւավորելով իրենց խմբերը։

Կա՞ն հատուկ պայմաններ, որոնց պիտի բավարարեն գործընկեր կազմակերպությունները։

Գործնականում յուրաքանչյուր պատրաստակամ առեւտրի կետկարող է համակարգի գործընկեր դառնալ։ Մենք ուզում ենք Idram Cashback քարտապանների համար ստեղծել ամենալայն ընտրությունը։

Ծառայությունը գործում է միայն Երեւանո՞ւմ, թե՞ այլ մարզերում ևս ունեք գործընկերներ։

Այս պահին Idram Cashback-ի բոլոր գործընկերները դեռևս միայն Երևանում գործունեություն ծավալող առևտրի և սպասարկման կետեր են։ Սակայն անպայման համագործակցելու ենք մյուս մարզերում գործող կազմակերպությունների հետ ևս:Դրան ոչինչ չի խանգարում, քանի որ տեխնոլոգիապես շատ պարզ համակարգ է, և ԻԴՐԱՄ-ը բազմաթիվ օգտատերեր ունի ոչ միայն Երևանի, այլև Հայաստանի սահմաններից դուրս։