ԱՄՆ–ն առեւտրային պատերազմների էսկալացիայի ուժեղացման սխալական քաղաքականություն է վարում, որն արդյունքում վնասում է հենց Վաշինգթոնին։ Այսպիսի պաշտոնական դիրքորոշում է ուրբաթ օրը հայտնել Չինաստանի ԱԳՆ–ն՝ մեկնաբանելով Սպիտակ տան հովանավորչական միջոցները, փոխանցում է ՏԱՍՍ–ը։

«Նման գործողությունները ոչ միայն չեն արդարացնում նրանց վրա դրված հույսերը, այլ նաեւ կբերեն նրան, որ իրենք ստիպված կլինեն քաղել իրենց արարքի պտուղները։ Պատմական առաջընթացի տեսանկյունից սա սխալ ուղղությամբ կատարված քայլ է»,–ասված է արտաքին գերատեսչության ղեկավար Վան Ինի հայտարարությունում։

Դիվանագետի խոսքով՝ Պեկինի ու Վաշինգթոնի միջեւ կտրուկ սրված հակասությունները առեւտրի ու տնտեսության ոլորտում սկզբունքայնորեն չեն կարող կարգավորվել միակողմանի միջոցների հաշվին՝ հիմնված այս կամ այն կողմից ներքին օրենսդրության վրա։ «ԱՀԿ հիմնարար սկզբունքների խախտում է տեղի ունենում։ Սա հակասում է զարգացման ժամանակակից միտումներին»,–հավելել է նախարարը Հարավարեւելյան Ասիայի պետությունների ասոցիացիայի (ԱՍԵԱՆ) երկրների միջոցառման ժամանակ։

Օգոստոսի 11–ին հայտնի էր դարձել, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարգադրել է առեւտրային բանակցություններում ԱՄՆ ներկայացուցիչ Ռոբերտ Լայթհայզերին նախատեսված 10 տոկոս մաքսատուրքերի փոխարեն դիտարկել 25 տոկոսը 200 մլրդ դոլար ընդհանուր արժեքով չինական ապրանքների ու ծառայությունների ներկրման համար։