Վերջերս ՌԴ ՆԳՆ-ում հաշվել են ակտիվ «օրենքով գողերին»: Ինչպես հայտնում են լրատվամիջոցները, Ռուսաստանի եւ Ուկրաինայի ոստիկանները համատեղ ջանքերով 432 ազգանուն են հաշվել: Պարզվել է, որ նրանցից 318-ն ազատության մեջ է, 114-ը բանտում է, 31-ի դեմ քննություն է ընթանում, իսկ 19-ը հետախուզվում է, փոխանցում է «Արգումենտի ի ֆակտին»:
Ըստ ազգային պատկանելության վիճակագրության՝ առաջին տեղում են Վրաստանից քրեական հեղինակությունները՝ 242 «օրենքով գող», հաջորդում են ռուսները՝ 51, իսկ եռյակը եզրափակում են հայերը՝ 30: Ցուցակի մեջ են մտել նաեւ եզդիները (26), ադրբեջանցիները (16), աբխազները (10), չեչենները (8), հրեաները (7): Ընդ որում՝ այս մարդիկ ամենեւին աղքատ քաղաքացիներ չեն:
Գերակշիռ մեծամասնությունը ՌԴ անձնագիր ունի: Օրինակ՝ ռուսական քաղաքացիությամբ ադրբեջանցի «օրենքով գող» Նադիր Սալիֆովը, որը հայտնի է «Գուլի» մականունով, 22 տարի բանտարկված է եղել, բայց դրա հետ մեկտեղ դոլարային միլիարդատեր է: Հիմա նա միջազգային հետախուզման մեջ է, սակայն հայտնի է, որ բնակվում է Թուրքիայում: Ամենահարուստ «օրենքով գող»-միլիարդատերերը 6-ն են, որոնց շարքում են Սերգեյ Ակսյոնովը (Ակսեն Իզմայլովսկի) եւ Վլադիմիր Տյուրինը (Տյուրիկ): Մնացյալ գողերի կարողությունը հասնում է մի քանի տասնյակ միլիոն դոլարի: Ընդ որում՝ նրանք բնակվում են արտասահմանում, բայց բիզնես են վարում ՌԴ-ում:
Հիմա աշխատանք է ընթանում կազմակերպված հանցավորության դեմ պայքարի ստորաբաժանման ստեղծման ուղղությամբ, որը կփոխարինի կազմակերպված հանցավորության դեմ պայքարի վարչությանը: Քանի որ քրեական հեղինակությունների մեղադրանքի առումով գլխավոր խնդիրը ապացուցողական թույլ բազան է, բանդաներ կներդրվեն ՆԳՆ աշխատակիցներ:





























