Դեթրոյթի բնակիչը ստիպված է եղել տուգանքներ վճարել այն բանից հետո, երբ նա ընկերացել է վայրի հնդկահավի հետ, ով հաղորդում է Ap-ն:

Դեթրոյթի իշխանություններն արգելում են վայրի կենդանիներին որպես ընտանի կենդանի պահել: Մարկ Ջոնսթոնը ստիպված է եղել 100 դոլար տուգանք վճարել «հնդկահավին թաքցնելու»  եւ նույնքան էլ նրա  փետուրները մայթին նետելու համար: Ջոնսթոնին մերժել են թռչնին պահելու թույլտվություն տալու հարցում, հիմա նա փորձում է նորը ստանալ:

Մինչ այդ հնդակահավը մնում է Ջոնսոնի բակում:

 «Ես երեխաներ չունեմ: Աամուսնալուծությունս ընթացքի մեջ է: Ոչ ոք ինձ տանը չի սպասում: Իսկ նա կարծես թե իմ ընկերն է: Ստիպում էտուն գալ», - ասել  է նա: