Կանադան ցանկանում է, որպեսզի Ազատ առեւտրի հյուսիսամերիկյան համաձայնագրի (NAFTA) վերանայման բանակցությունները հնարավորինս արագ ավարտվեն: Այս մասին երկրի ԱԳ նախարար Քրիստիա Ֆրիլանդը հայտարարել է մի քանի ամիսների ձգձգումից հետո բանակցություններում առաջընթացի նշանների ֆոնին, փոխանցում է Reuters-ը:
Նա պատրաստակամություն է հայտնել ցանկացած պահին միանալ NAFTA-ի ապագայի շուրջ բարձր մակարդակով բանակցություններին: Մեքսիկայի եւ ԱՄՆ նախարարները վերջին շաբաթն են անցկացրել՝ փորձելով հասկանալ կողմերի տարաձայնությունները:





























