Մոսկվայում հորը սպանած երեք աղջիկների տատիկը տղամարդուն մոլագար է համարում։ Այս մասին նա պատմել է «Կոմսոմոլսկայա պրավդա»-ի հետ հարցազրույցում։
Կնոջ խոսքով՝ նա մշտապես գաղտնի լսել է տան անդամների խոսակցությունները, ծեծել է կնոջը եւ սպառնացել է երեխաներին․ «Եթե բոլորը վատն էին, ինչո՞ւ նա չէր վռնդում նրանց։ Որովհետեւ ցնականում էր ծաղրել աղջիկներին։ Նա մոլագար է, մոլագար դեռ վաղ մանկությունից»,-ասել է Լարիսա Տոդիկան, որն այժմ ապրում է Մոլդովայում։
Նրա խոսքով՝ սպանված Միխայիլ Խաչատուրյանը թույլ չէր տալիս կնոջը երեխաների հետ հեռանալ իրենից, արգելում էր ընդհատել հղիությունը, որ բնակարանը, որ տվել էին երեխաների համար, իր անունով ձեւակերպի։
Ավելի վաղ Տոդիկի դուստրը, երեք աղջիկների մայրը՝ Աուրելիա Դունդուկը պատմել էր, որ Խաչատուրյանի հետ ապրել է տնային կալանքի տակ եւ մշտապես բռնության է ենթարկվել։ Նա նաեւ բացատրել է, որ ամուսինը իրեն ու 16-ամյա որդուն վռնդել է տնից սպանելու սպառնալիքով։
Օգոստոսի 2-ին Մոսկվայի Օստանկինսկի դատարանը կալանավորեց 19,18 եւ 17 տարեկան քույրերին: Մինչեւ սեպտեմբերի 28-ը նրանք կալանավորված կմնան:
57-ամյա տղամարդը գտնվել էր կրծքավանդակի շրջանում եւ պարանոցին բազմաթիվ կտրած-ծակած վերքերով:
Հաղորդվել էր, որ նրա վրա բնակարանում են հարձակվել, հարվածներ են հասցրել դանակով, հետո տղամարդը կարողացել է դուրս գալ բնակարանից, բայց ուժեղ արյունահոսության պատճառով կորցրել է գիտակցությունը եւ շքամուտքում մահացել:





























