Արմավիր քաղաքում այսօր՝ օգոստոսի 8-ին, գիշերը տեղի ունեցած ավազակային հարձակումը բացահայտվել է:

Ոստիկանության լրատվական ծառայությունից NEWS.am-ին հայտնեցին, որ օգոստոսի 8-ին ժամը 01.50-ի սահմաններում ոստիկանություն հաղորդում է ստացվել, որ անհայտ անձը դիմակավորված ու ձեռնոցներով մտել է Արարատյան փողոցում գտնվող մթերային խանութներից մեկը եւ դանակի սպառնալիքով վաճառողուհուց պահանջել պարանոցի շղթան, ապա պոկել է այն, դրամարկղից վերցրել գումար եւ դիմել փախուստի:

Ոստիկանության ծառայողների ձեռնարկած ծավալուն հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է խանութ մտած անձի ինքնությունն ու գտնվելու վայրը: Նշված հանցագործությունը կատարելու կասկածանքով ոստիկանության Արմավիրի բաժին բերման է ենթարկվել 26-ամյա մի երիտասարդ, ապա ներկայացվել նախաքննական մարմին, որտեղ էլ նույն օրը ձերբակալվել է:

Արմավիրում դիմակավորված անձը մթերային խանութ է թալանել