Կարծում եմ՝ նոր իշխանությունները Ժիրայր Սեֆիլյանին քաղաքացիություն կտան, դա ժամանակի հարց է: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Լեւոն Շիրինյանը:

«Մի շտապեցրեք նոր իշխանություններին: Վարչապետն օլիգարխիայի ջանից բռնել է, թափ է տալիս եւ գրպաններից հանում է փողը: Կարծում եմ՝ Ժիրայր Սեֆիլյանի քաղաքացիության խնդիրը հետոյի հարց է: Վարուժան Ավետիսյանն ու մյուսներն էլ ազատության մեջ են լինելու, դա միանշանակ լինելու է»,- ասաց նա:

Նշենք, որ Ժիրայր Սեֆիլյանի՝ ՀՀ քաղաքացիություն ստանալու մասին առաջին դիմումը մերժվել է 2004 թվականի մարտի 15-ին, դրան եւս մի քանի մերժում է հետեւել: Նա Հայաստանում մշտական բնակություն է հաստատել 1990 թվականից:

Այս հարցով մի շարք քաղաքական եւ մշակութային գործիչներ դիմել են ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին, սակայն դեռեւս պատասխան չեն ստացել: