Տեղի է ունեցել ռուսաստանյան մանրածախ առեւտրի «X5» եւ «Արմտորգ» ընկերությունների, «Արտֆուդ» Արտաշատի պահածոների գործարանի ներկայացացուցիչներիհանդիպումը՝ «Արմտորգ» խմբի ընկերությունների գլխավոր տնօրեն եւ Արտաշատի պահածոների գործարանի տնօրենների խորհրդի նախագահ Ալեքսանդր Բաբայանի հրավերով:
Հանդիպման շրջանակներում «X5 Retail Group»-ի պատվիրակությունն այցելել է «Արտֆուդ» Արտաշատի պահածոների գործարան եւ սեզոնի պիկին ծանոթացել արտադրական գործընթացներին: Նոր եւ թողարկման համար պատրաստվող փորձնական արտադրատեսակների համտեսումը, արտադրամասում շրջայցն ու արդիականացված արտադրության գնահատումը ձեւավորել են համոզմունք «Արտֆուդ»-ում արտադրվող մթերքի բարձր որակի մասին եւ, արդյունքում, ընկերությունների միջեւ համագործակցությունը շարունակելու եւ ընդլայնելու ցանկություն: Հանդիպումը կրկին ամրապնդել է «Արմտորգ» ընկերության, «Արտֆուդ» գործարանի եւ Х5 խմբի միջեւ տարիներով հաստատված գործարար կապերի ակտիվ զրգացումը, ինչպես նաեւ, հաշվի առնելով նշված խմբի մանրածախ առեւտրի ցանցերի մասշտաբները, դարձել «Արտֆուդ»-ի արտադրանքն առաջ մղելու նշանակալի քայլ: Արդյունքում, պլանավորվել է 2018-2019 թթ. սեզոնին վաճառքն ավելացնել չորս անգամ:
Նշենք, որ «X5 Retail Group»-ը սննդամթերքի մանրածախ առեւտրի ռուսաստանյան ընկերություն է, որը կառավարում է «Пятёрочка», «Перекрёсток» «Карусель» առեւտրային ցանցերը: Ընթացիկ տարվա հունիսի 30-ի դրությամբ՝ ընկերությունն ունի 13 178 իրացման կետ, այդ թվում՝ 12 314 «Пятерочка» վաճառքի սրահ, 691 «Перекресток» սուպերմարկետ, 93 «Карусель» հիպերմարկետ եւ 80 «Экспресс» իրացման վայր:
«Արմտորգ» ընկերությունների խումբը հայկական պտուղ-բանջարեղեն արտահանող առաջատար ընկերություն է: Ներկայացնում է ապրանքային Janarat եւ Гурмения նշանները:
Janarat ապրանքանիշի արտադրանքը նախատեսված է միջին ու ավելի հատվածի համար եւ ներառում է 5 խմբի արտադրանք՝ բանջարեղենային պահածոներ, մարինադներ, կոմպոտներ, մուրաբաներ,սոուսներ:
Гурмения պրեմիում ապրանքնիշ է, արտադրվում է սահմանափակ խմբաքանականերով եւ հատուկ փաթեթավորմամբ, ներառում է 3 խումբ արտադրանք՝ձկնային պահածոներ,մուրաբաներ եւ ջեմեր, սոուսներ:
Արտադրությունն իրականացվում է Արտաշատի եւ Արցախի պահածոների գործարաններում:
«Արտֆուդ» Արտաշատի պահածոների գործարանը Հայաստանի պտուղ-բանջարեղենի պահածոյացման առաջատար արտադրող: Առեւտրային նշաններն են՝ Արտֆուդ, Natura, Amaro и Vitamix:
2002թ. ստացել է միջազգային ISO սերտիֆիկատ, գործարանի լաբորատոր ցանցն ունի պետական հավատարմագրում, հագեցած է ժամանակակից եւ եզակի չափող սարք-սարքավորումներով եւ նյութերով, որոնք հնարավորություն են տալիս ժամանակին եւ արագ իրականացնել ինչպես վերամշակվող հումքի, այնպես էլ պարաստի արտադրանքի բոլոր անհրաժեշտ փորձաքննությունները: Ներկայումս արտադրության մեջ ներգրավված է 850 մարդ: Գործարանը համարվում է մշտապես աճող կազմակերպություն՝ այսօրվա դրությամբ 10 000 տոննա պահածո արտադրելու հզորությամբ: 2017 թ. տարեվերջին նոր ներդրողի մոտ կենտրոնացվել են գործարանի բաժնետոմսրի երեք քառորդը, ինչի շնորհիվ 2018 թ. սկզբին արտադրությունն արդիանակացվել է 3 մլն դոլարով: Նաեւ գործարկվել է իտալական նոր հոսքագիծ՝ Cavalieri, եւ նախատեսվում է թողարկել նոր արտադրատեսակներ: 2017 թ. գործարանն ապահովել է հանրապետությունում մթերված պտուղ-բանջարեղենի շուրջ 40 տոկոսը, իսկ այս տարի պլանավորում է մթերել անցած տարվա համեմատությամբ երկու անգամ ավելի:
Արտֆուդի արտադրանքը մեծ ճանաչում ունի ոչ միայն տեղական շուկայում, այլ նաեւ ակտիվ տեմպերով արտահանվում է ՌԴ, արաբական երկրներ, ԱՄՆ եւ եվրոպական երկրներ. նախատեսվում է դուրս գալ հարավ-արեւելյան ասիական շուկա:
2018-2019 թթ ծրագրվում է արտադրության աճ չորս անգամ:




























