Վրաստանի արդարադատության նախարարությունը միջպետական` «Վրաստանն ընդդեմ Ռուսաստանի Դաշնության» հայց է ներկայացրել Ստրասբուրգի դատարան, հայտնում է «Գրուզիա օնլայնը»։
Գերատեսչության հաղորդագրության համաձայն՝ Վրաստանի պահանջն է, որ Եվրոպական դատարանը պատասխանատվություն սահմանի Ռուսաստանի նկատմամբ Եվրոպական կոնվենցիայի բազմաթիվ հոդվածներ խախտելու համար։ Մասնավորապես, շարունակվող օկուպացիայի եւ Վրաստանի բնակչության դեմ նպատակաուղղված արշավների համար։ Վրաստանը խախտում է Եվրոպական կոնվենցիայի 2-րդ (կյանքի իրավունք), 3-րդ (խոշտանգումների արգելք), 5-րդ (ազատության եւ անվտանգության իրավունք), 8-րդ (անձնական եւ ընտանեկան կյանքի իրավունք), 13-րդ (օրինական իրական միջոցների իրավունք), 1-ին հոդվածի առաջին արձանագրությունը (սեփականության իրավունք) եւ 2-րդ (կրթության իրավունք), 4-րդ լրացուցիչ արձանագրության 2-րդ հոдվածը (տեղաշարժի իրավունք)։





























