Twitter սոցիալական ցանցի օգտատերերը ուշադրություն են դարձրել այն բանի վրա, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի եւ նրա տիկնոջ՝ Մելանիա Թրամփի ձեռքսեղմումները ոչ միշտ են բնական, գրում է «Գազետա»-ն՝ վկայակոչելով Independent-ը:
Մասնավորապես, լուսանկարներում, որոնք սկսել են տեղադրել Twitter-ի օգտատերերը, կարելի է նկատել, որ ամուսինների ձեռքերն ընդամենը թույլ հպվում են, թեեւ հեռվից թվում է, թե նրանք բռնել են միմյանց ձեռքերը:





























