Պենտագոնում տեղեկացրել են նոր սերնդի MALD-X հրթիռ-նմանակիչի հաջող փորձարկումների մասին: Այս մասին գրում է Breaking Defense-ը՝ հղում կատարելով գերատեսչության հայտարարությանը:
Գոյություն ունեցող տեղեկատվության համաձայն, հրթիռի փորձարկումը տեղի է ունեցել օգոստոսի 20-ին եւ 22-ին Պոյնտ Մուգում՝ ռազմածովային ավիացիայի նախկին օբյեկտներում:
Նշվում է, որ MALD-X-ը ներառում է անօդաչու թռչող սարք եւ հրթիռ-նմանակիչ: Նման հրթիռը կշռում է 136 կգ, իսկ երկարությունը 3 մ է, գրում է Gazeta-ն:





























