Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը մեկ բաժակ գինով վայելել է Թբիլիսիի գեղատեսիլ տեսարանները, գնահատել է ազգային երգերն ու պարեր եւ նույնիսկ ինքն է ցուցադրել իր ձայնային տվայլները, գրում է «Սպուտնիկ Գրուզիա»-ն:

Իր այցի առաջին օրվա երեկոյի վերջում վրացական «Շվիդկացա» անսամբլը կատարել է Wir lieben die Stürme գերմանական ժողովրդական երգը: Արտասահմանցի հյուրն այնքան տպավորված էր, որ հաճույքով սկսել է ձայնակցել երաժիշտներին:

Մերկելը նաեւ դիտել է վրացական պարերը «Սուխիշվիլեբի» ազգային բալետի կատարմամբ եւ լուսանկարվել է արտիստների հետ: Աշխարհի առաջատար քաղաքական գործիչներից մեկը նաեւ ծանոթացել է վրացական գեղանկարչության հետ եւ փորձել է տեղական գինին: