Ամերիկացի 81-ամյա սենատոր Ջոն Մաքքեյնը որոշել է դադարեցնել գլխուղեղի քաղցկեղի ագրեսիվ տեսակի բուժումը: Այս մասին ասված է սենատորի ընտանիքի տարածած հայտարարությունում, հաղորդում է «Ամերիկայի ձայնը»:

Տեղեկությունը, որ հանրապետական քաղաքական գործիչ Ջոն Մաքքեյնի մոտ գլխուղեղի քաղցկեղ են ախտորոշել, ամերիկյան մամուլում հայտնվեց դեռեւս 2017 թվականի ամռանը: Որոշ ժամանակ անց Ջոն Մաքքեյնը դեռ շարունակում էր ակտիվ քաղաքական գործունեությունը Սենատում:

Ջոն Մաքքեյնը հայտնի է որպես ամենահետեւողական ամերիկյան քաղաքական գործիչներից մեկը, որը հանդես է գալիս Ռուսաստանի դեմ պատժամիջոցների խստացման օգտին: 2008 թվականին նա մասնակցեց նախագահական ընտրարշավին, սակայն ընտրություններում պարտվեց դեմոկրատ սենատոր Բարաք Օբամային: