ԱՄՆ-ի իշխանությունները Մեքսիկայից թմրանյութերի մաքսանենգության համար գաղտնի թունել են գտել. այն միացնում էր մասնավոր մեքսիկական տունը եւ ԱՄՆ-ի Արիզոնա նահանգի KFC-ի լքված ռեստորանը: Թունելի երկարությունը մոտ 180 մ է, հաղորդում է BBC-ն:

Ոստիկանությունը թունելը հայտնաբերել է այն ժամանակ, երբ սկսել է հետեւել Իվան Լոպեսին՝ Սան Լուիս քաղաքի լքված շենքի սեփականատիրոջը: Նա ձերբակալվել է, երբ նրա մեքենայում մոտ 1 մլն դոլար գումարի թմրանյութերի խոշոր խմբաքանակ է հայտնաբերվել:

Ոստիկանները Լոպեսի մոտ գտել են մետամֆետամին, կոկաին, հերոին եւ ֆենտանիլ:

Իշխանությունները դեռ չգիտեն՝ վաղուց էր փորվել թունելը, թե ոչ: Հայտնի է միայն, որ Լոպեսը շենքի սեփականատեր է դարձել այս տարվա ապրիլին: