Ամերիկյան Թենեսիի հիվանդանոցներից մեկում սարսափելի դեպք է տեղի ունեցել: Մեմֆիսի St. Francis Hospital-ի անվտանգության ծառայության աշխատակիցներից մեկին բռնացրել են դիահերձարանում մահացած կնոջ հետ սեքսով զբաղվելիս, հաղորդում է USA.one-ը:

23-ամյա Քեմերոն Ռայթին ձերբակալել են երկու վկայի ցուցմունքների հիման վրա: Շելբի շրջանի շերիֆի խոսքով՝ Ռայթը խոստովանել է հանցանքը: Նա ձերբակալված է, սակայն կարող է 3 հազար դոլար գրավի դիմաց ազատ արձակվել:

Ձերբակալվածի քույրը, որը խնդրել է չհրապարակել իր անունը, լրագրողներին պատմել է, որ իր եղբայրը հոգեկան խնդիրներ ունի: «Նա լավ մարդ է, նրան պարզապես օգնություն է պետք»,- ասել է քույրը:

Հայտնի է, որ մահացածը մանկապարտեզի 37-ամյա դաստիարակչուհի է, որը մահացել է սրտի կաթվածից: Կինը գրանցված է եղել որպես դոնոր: