ԱՄՆ պետքարտուղար Մայքլ Պոմպեոն որոշել է չեղարկել Հյուսիսային Կորեա այցը, որը նախատեսվում էր օգոստոսի 27-ին։ Այս մասին ուրբաթ օրը հեռախոսազրույցի ժամանակ Պոմպեոն հայտնել է Ճապոնիայի արտաքին գործերի նախարար Տարո Կոնոյին, որը ներկայումս այցով գտնվում է ԱՄՆ-ում։
«Պետքարտուղար Պոմպեոն նախարար Կոնոյին պատմել է Հյուսիսային Կորեա օգոստոսի 27-ին նախատեսվող այցի չեղարկման մասին եւ դրա պատճառը,-նշված է Ճապոնիայի ԱԳՆ հաղորդագրությունում։
Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարգադրել էր պետքարտուղարին հրաժարվել Հյուսիսային Կորեա այցից, քանի որ Վաշինգթոնը Կորեական թերակղզու ապամիջուկայնացման հարցում բավարար առաջընթաց չի տեսնում։





























