ԱՄՆ-ն հայտարարել է, որ կվերանայի Սալվադորի հետ հարաբերություններն այն բանից հետո, երբ Կենտրոնական Ամերիկայի այդ երկիրը խզել է Թայվանի հետ դիվանագիտական հարաբերությունները ի օգուտ Չինաստանի, փոխանցում է «Գոլոս Ամերիկի»-ին։  

Իր հայտարարությունում Սպիտակ տունը քննադատել է Սալվադորի այդ քայլը, ինչպես նաեւ Պեկինի դիվանագիտական ճնշումը, որն էլ բերել է այդպիսի որոշման։

Ներկայումս սա ԱՄՆ վարչակազմի ամենակոշտ արձագանքն էր Թայվանի մեկուսացման Չինաստանի արշավին։