Էկվադորի իշխանությունները նոր միգրացիոն կանոններ կսահմանեն երկիր ժամանող վենեսուելացիների համար։ Այս մասին ասված է Հարավային Ամերիկայի այդ երկրի կառավարության մամուլի ծառայության տարածած հաղորդագրությունում, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
Էկվադորի դատարանը օգոստոսի 24-ին կասեցրել է գործող նորմի գործողությունը, որով վենեսուելացիներին արգելվում էր առանց անձնագրի հատել այդ երկրի հետ սահմանը։
«Էկվադոր մեկնել ցանկացող մարդու ինքնության հաստատումը պետք է ուղեկցվի ենթակայության մասին վկայագրի ներկայացմամբ, որը տրվել է Էկվադորի կողմից ճանաչված տարածաշրջանային կամ միջազգային մարմնի կողմից, կամ ենթակայության մասին վկայագրի ներկայացմամբ, որը տրվել է Վենեսուելայի Բոլիվարյան Հանրապետության լիազոր մարմնի կողմից կամ ունի կցված ապոստիլ»,-ասված է հաղորդագրությունում։





























