ԱՄՆ-ում 2016 թվականի ընտրություններին անօրինական կերպով քվեարկությանը մասնակցելու համար մեղադրանք է առաջադրվել 19 օտարերկրացու։ Այս մասին հայտնում է ԱՄՆ արդարադատության նախարարությունը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

«19 օտարերկրյա քաղաքացիներ, ի թիվս այլնի, մեղադրվում են նախագահական ընտրություններում քվեարկելու համար՝ չհանդիսանալով ԱՄՆ քաղաքացի, այսինքն՝ 2016 թվականի նոյեմբերի 8-ին, ինչպես նաեւ դրան նախորդած ժամանակահատվածում կատարած գործողությունների համար»,-ասված է հաղորդագրությունում։

Նշվում է, որ իրավախախտումը կատարել են Գերմանիայի, Իտալիայի, Մեքսիկայի, Նիգերիայի, Լեհաստանի եւ այլ երկրների քաղաքացիներ:

The Hill-ը հայտնում է, որ կասկածյալներին սպառնում է մինչեւ 6 տարվա ազատազրկում ու 350 000 դոլարի չափով տուգանք։