Պապուա Նոր Գվինեայի Մանամ կղզում շաբաթ օրը հրաբուխ է ժայթքել, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով Radio New Zealand-ին։ Մանամ հրաբուխը տեղակայված է համանուն կղզու վրա եւ ամենաակտիվ հրաբուխն է այդ երկրում։

Ռադիոկայանը հայտնում է, որ ժայթքումը սկսվել է շաբաթ օրը՝ վաղ առավոտյան, տեղի բնակիչները հայտնել են փոշու ամպի մասին, որը ծածկել է արեւի լույսն ու հրաբխի գագաթի լավան։ Ըստ որոշ տվյալների՝ նախատեսվում է տեղի բնակիչների տարհանում։

Ավիացիայի համար հայտարարվել է վտանգի կարմիր մակարդակ։