Օգոստոսի 23-ին, ժամը 16:00-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները, օպերատիվ տվյալներն իրացնելիս, զննության են ենթարկել դատապարտյալ Ժ. Գ.-ին կարճատեւ տեսակցության եկած քաղաքացի Տ. Տ.-ին:

ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ նրա անդրավարտիքի միջից հայտնաբերել են 30 հատ 100 ԱՄՆ դոլար անվանական արժեքով թղթադրամներ:

Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր: