Եգիպտոսի Հուրգադա քաղաքում հանգստացող բրիտանացի երկու զբոսաշրջիկներ են մահացել. եգիպտոսցի քննիչները նրանց մարմնի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերել: Այս մասին հայտարարել է երկրի գլխավոր դատախազ Նաբիլ Սադեկը, հաղորդում է «ՌԻԱ նովոստին»:

«Ոչ մի նշան, որ երկու բրիտանացիների մահը վրա է հասել բռնի գործողությունների հետեւանքով, չկան»,-ասել է  նա:

Բրիտանացի 69-ամյա Ջոն Քուփերը եւ նրա կինը՝ 63-ամյա Սյուզանը, հանգստանում էին Հուրգադայի Steigenberger հյուրանոցում: Նրանք հանկարծակի իրենց վատ են զգացել եւ մի քանի ժամ հետո մահացել են: Դիահերձումը ցույց է տվել, որ մահվան պատճառը արյան շրջանառության խախտումն է եւ սրտի սուր անբավարարությունը: Նրանց մահվան առիթով հետաքննություն է սկսվել, մահվան պատճառները ճշտվում են: