Բելգիայում լույս կիրակի գիշերը անհայտ անձինք կրակել է պահակություն իրականցնող ոստիկանի ուղղությամբ, փոխանցում է ՏԱՍՍ-ը։ Ոստիկանությունում այս գործը չեն դիտարկում որպես ակաբեկչական ակտ։

«Ոստիկանության 38-ամյա սպան սպանվել է Բելգիայի հարավ-արեւելքում՝ Սպա քաղաքի Աստրիդ թագուհու փողոցում, կիրակի ժամը 02։00-ին՝ կասկածելի ավտոմեքենայի զննության ժամանակ»,-հայտնում է ոստիկանությունը։ Մեքենան դեպքի վայրից փախուստի է դիմել։ Հետաքննություն է սկսվել, կասկածյալների հետախուզում է հայտարարվել։