Ջորջիա նահանգում շաբաթ օրը փոքր ինքնաթիռի կործանման հետեւանքով չորս մարդ է զոհվել, հայտնում է CBS հեռուստաընկերությունը։
Ըստ տեղեկությունների՝ եւս մեկ մարդ գտնվում է հիվանդանոցում, նրա վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր։
Նշվում է, որ ինքնաթիռը պատկանել է պարաշյուտիստների տեղի ակումբին։





























