Կոլումբիայում անցկացված հակակոռուպցիոն հանրաքվեն ձախողվել է: Ընտրատեղամասեր ներկայացել է ընդամենը 11.6 միլիոն մարդ, ինչը ավելի քիչ է, քան ընտրողների մեկ երրորդը, հայտնում է DW-ն՝ վկայակոչելով dpa գործակալությունը:

Որպեսզի Կոլումբիայի խորհրդարանը խստացնի հակակոռուպցիոն օրենսդրությունը, առնվազն 34 տոկոս մասնակցություն էր պահանջվում: Հանրաքվեի արդյունքների վրա կարող էր ազդել հոգնածությունն ընտրություններից. այս տարի կոլումբիացիները խորհրդարանի անդամների եւ նախագահի են ընտրել, նշում է dpa-ն:

Հանրաքվեի հաջողության դեպքում, եթե ընտրողները քվեարկեին իրենց օգտին, Կոլումբիայի իշխանությունները պարտավոր էին հակակոռուպցիոն 7 միջոցառում ձեռնարկել. պատգամավորների աշխատավարձերը նվազեցում, պետական պաշտոնում աշխատանքի ժամանակի սահմանափակում, կոռուպցիայի համար մեղադրանքից հետո պետական պաշտոն զբաղեցնելու արգելք, պատգամավորների եւ կառավարության անդամների կարգավիճակի մասին տեղեկությունների հրապարակում, կոռուպցիոներների համար տնային կալանքի փոխարինումը բանտային կալանավորմամբ եւ այլն:

Տարբեր գնահատականների համաձայն՝ Կոլումբիայի բյուջեն կոռուպցիայի պատճառով տարեկան մինչեւ 17 մլրդ դոլար է կորցնում: Կոլումբիայի կոնգրեսականի ներկայիս աշխատավարձը ամսական ավելի քան 10500 դոլար է կազմում, մինչդեռ երկրում նվազագույն աշխատավարձը կազմում է մոտ 260 դոլար: