Լիբանանցի ֆերմերները հույս ունեն, որ կանաբիսի մշակման խնդիրը շուտով ամենաբարձր քաղաքական մակարդակով կլուծվի, հաղորդում է Reuters-ը:
Բեքա հովտի ոչ բերրի հողերը եւ լիբանանյան իշխանությունների վճռականության բացակայությունը դժվարություններ են ստեղծում տեղացի ֆերմերների համար: Այստեղ կանաբիսի տարածումից խնդիրներ են առաջանում, որի մշակումը անօրինական է: Սակայն տեղացիներն ասում են, որ գումար վաստակելու այլ ճանապարհ չունեն:
Այս կապակցությամբ ֆերմերները երկրի խորհրդարանի օրինական աջակցության հույս ունեն, որը կարող է բժշկական նպատակներով կանաբիսի մշակման օրինականացման մասին օրենք ընդունել:
Սակայն ներկայումս կանաբիսի օրինականացման հարցի լուծումը քիչ հավանական է Լիբանանում քաղաքական ճգնաժամի պատճառով, քանի որ մինչ այժմ լուծված չէ նոր կոալիցիոն կառավարության ձեւավորման հարցը:




























