Society and Animals ամսագրում հրապարակված հետազոտությունում պարզաբանվել է, թե ինչու են մարդիկ շների նկատմամբ ավելի նուրբ վերաբերմունք դրսեւորում, քան միմյանց։ Փորձին մասնակցել է 240 մարդ, որոնց առաջարկվել է կարդալ  ոստիկանության կեղծ հաշվետվություններ մարդկանց եւ շների վրա հարձակման մասին, փոխանցում է «Մոյա պլանետան»։

«Զոհերը» մեկ տարեկան երեխան, շան ձագը, 30-ամյա մի մարդ եւ տարիքով մեծ շունն է եղել։ Մարդկանց հարցրել են, թե  նրանք ինչ են զգում հաշվետվությունը կարդալիս եւ չափել են էմպատիայի մակարդակը։ Պարզվել է, որ երեխային, շան ձագին ու շանը կարեկցելու մակարդակը նույնն է եղել այն պարագայում, երբ չափահաս մարդուն ամենաքիչն են կարեկցել։ Հետազոտողները եկել են այն եզրահանգման, որ մարդիկ շներին վերաբերվում են որպես «չորքոտանի մանուկների» եւ ընդունում որպես իրենց ընտանիքի անդամի։